15.08.2020. Կորոնավիրուսով 6 հիվանդ է մահացել, 186 նոր դեպք է գրանցվել
Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով 6 հիվանդէ մահացել։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 86 (կին), 68 (տղամարդ) և 70 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 242 է:
Մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 196 նոր դեպք և 320 առողջացած։
Օգոստոսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41495 դեպք, որոնցից 34484-ն` առողջացած, 817-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5952 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 183789 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 14.08.2020. Կորոնավիրուսով 6 հիվանդ է մահացել
- 13.08.2020. Կորոնավիրուսով 7 հիվանդ է մահացել
- 1040 մահերի համար ո՞վ պետք է պատասխան տա. Վահե Էնֆիաջյան
- Վանեցյան. Փաշինյանը լավ չի ընկալել համաշխարհային միտումները. հակադրվում են կարանտինը և տնտեսությունը, բայց ոչ երբեք՝ մարդկանց կյանքը
- 12.08.2020. Կորոնավիրուսի 201 դեպք և 3 մահ
- 11.08.2020. Կորոնավիրուսով 13 հիվանդ է մահացել
- Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան