Խաղաղապահների հերթական զորախումբը մեկնել է Աֆղանստան
ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբն օրերս մեկնել է Աֆղանստան։
ՊՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբմ հայկական զորախումբը կմասնակցի վերապատրաստման դասընթացների և նախատեղակայման վարժանքների, որից հետո խաղաղարար առաքելություն կիրականացնի Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում։
«Հայ խաղաղապահները մշտապես բարձր են պահել Հայաստանի, հայ զինծառայողի պատիվը, առաքելությունների ընթացքում արժանացել վերադաս հրամանատարության, ինչպես նաև արտերկրի բարձրաստիճան զինվորականների բարձր գնահատականին»,-ասվածէ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան