Ինչպե՞ս նվազեցնել նստած աշխատանքի վտանգները
Նստած դիրքը ամենավտանգավորն է մարդու օրգանզիզմի համար, այն նաև շահավետ չէ աշխատանքի արդյունավետության տեսանկյունից։
«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, սրտաբան Վլադիմիր Խորոշևը մանրամասնել է, որ կանգնած կամ պառկած ժամանակ արյունը շրջանառություն է կատարում ողջ օրգանիզմով, իսկ նստած դիրքում ստորին վերջույթները լավ չեն սնուցվում։ Իսկ դա էլ իր հերթին բերում է վատ հետևանքներ, այդ թվում զարկերակների աթերոսկլերոտիկ փոփոխությունների։
«Ցավոք, այդ խնդիրները հետագայում պահանջում են բավականին երկարատև բուժում»,-ասել է բժիշկը։
Նստակյաց աշխատանքի բացասական հետևանքները նվազեցնելու համար պետք է մեկ կամ կես ժամը մեկ կարճատև ֆիզիկական վարժություններ անել։
«Պատահական չէ, որ շատ գրասենյակներում սկսկել են տեղադրել համակարգչի այնպիսի սեղաներ, որոնց դեպքում հարկ է կանգնած աշխատել։ Նման դեպքերում նստելու փոխարեն մարդը կանգնում է։ Սակայն պետք է հիշել, որ կանգնած դիրքն էլ անվտանգ չէ»,-նշել է բժիշկը։