
Լևոն Քոչարյան. Կարելի է և պետք է խոսել այն բեկումնային աշխատանքից, որն արեց ՊՊԿ-ն
ՀՀ երկրորդ նախգահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«1992թ. այս օրը` օգոստոսի 15ին, ստեղծվեց Պետական Պաշտպանության Կոմիտեն, որն Արցախում ստանձնեց բացարձակ իշխանություն և ամբողջ պատասխանատվությունը վերցրեց իր վրա:
Այն ստեղծվեց հորս առաջարկով և նա էլ գլխավորեց կոմիտեն: Ուրիշ ցանկացողներ առանձնապես չկային էլ: Դա այն ժամանակ էր, երբ ԼՂԻՄ տարածքի կեսից ավելին թշնամու վերահսկողության տակ էր:
Կարելի է և պետք է իհարկե խոսել այն բեկումնային աշխատանքից, որն արեց ՊՊԿ-ն, սակայն իմացեք, եթե մենք կորցնեինք Արցախը, անկասկած բոլորի կողմից մեղավոր կկարգվեր ՊՊԿ-ն ի դեմս նրա ղեկավարի»։
Նա նաև հրապարակել է կադրեր օգոստոսի 15-ին կայացած նիստից։
Հարակից հրապարակումներ`
- Բելլա Քոչարյան. Որոշեցի պատերազմի ժամանակ վերապրածս ներկայացնել ձեզ
- Ռ.Քոչարյանի դուստր. Սա այն նկուղն է, որ ազատամարտի տարիներին դարձել էր իմ ընտանիքի ժամանակավոր կացարանն ու ապաստարանը