Նարինե Ոսկանյանի վիրահատությունը բարեհաջող է անցել
Հայտնի դերասանուհի Նարինե Ոսկանյանն արդեն վիրահատվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար։
Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատեր Արթուր Հայրապետյանը տեղեկացնում է.
«Սիրելի ընկերներ, շնորհակալ ենք ձեր անհանգստության ու բազմաթիվ հաղորդագրությունների համար:
Սիրելի դերասանուհու` Նարինե Ոսկանյանի վիրահատությունը անցել է բարեհաջող, այս պահին Նարինե Ոսկանյանի վիճակը գնահատվում է բավարար։
Շնորհակալ ենք շատ բոլորիցդ։
Նարինեի տրամադրությունը ինչպես միշտ բարձր է։
ՆարինեՍ, շուտափույթ ապաքինում »։
Հիշեցնենք, որ Նարինե Ոսկանյանը դիմել էր հանրությանը աջակցության խնդրանքով։ Նրա մոտ ախտորոշվել էր սրտի լուրջ խնդիր։ Նրա վիրահատության ու հետվիրահատական բուժման գումարը տրամադրել էին ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը՝ 3 մլն դրամ ու ամերիկաբնակ Գրիգոր Թերմենջյանը։ Բացի այդ բազմաթիվ մարդիկ ևս օգնության ձեռք էին մեկնել դերասանուհուն։
«Հայրենակիցներ ջան, խնդրում եմ, էլ գումար չուղարկեք։ Այդ գումարն արդեն կա։ Իմ վիրահատությունից ու հետվիրահատական բուժումից հետո ավելացած գումարը ես տրամադրելու եմ բարերարությանը։ Արժեր հիվանդանալ, որ հասկանայի, թե ինչքան հզոր է իմ հանդիսատեսը»,-ասել էր Ոսկանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա