Ռուսաստանում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը
Ռուսաստանում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը, որը մշակվել է Համաճարակաբանության ու միկրոկենսաբանության ազգային հետազոտությունների կենտրոնի կողմից։
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, արտադրության մեկնարկի մասին հայտարարել է առողջապահության նախարարությունը։
Ավելի վաղ Հետազոտություների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինպբուրգը հայտարարել էր, ռուսաստանցիներին պատվաստելու համար անհրաժեշտ քանակությամբ պատվաստանյութ արտադրելու համար հարկավոր է 9-12 ամիս։
Օգոստոսի 12-ին էլ Ռուսաստանի առողջապահության նախարարը հայտարարել էր՝ պատվաստանյութի առաջին խմբաքանակը կլինի երկու շաբաթում, առաջինը կպատվաստվեն բժիշկները։
Դրանից մեկ օր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր աշխարհում առաջինն իրենք գրանցել են COVID-19-ի դեմ պատվաստանյութը, որը կոչվում է «Սպուտնիկ V»։
Հարակից հրապարակումներ`
- Քսանից ավելի երկիր հետաքրքրված է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով
- Ե՞րբ ՌԴ-ում կթողարկվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը
- Ճապոնիայում պատվաստանյութ է ստեղծվում COVID-19- ի դեմ ՝ օգտագործելով որդեր
- Ռուսական պատվաստանյութն ու միջազգային մտահոգությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան