Հրշեջ-փրկարարները մարել են 28 հա տարածքում բռնկված հրդեհները
Օգոստոսի 16-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքէջից։
«Մասնավորապես՝
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, 500 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1500 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1500 քմ, 1500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 2 հա, 1500 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 5000 քմ, 2000 քմ, 2000 քմ, 200 քմ,
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 3 հա, Սուրանավան գյուղում՝ 700 քմ, 1 հա, Արարատ գյուղում՝ 10 հա,
Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում՝ 6000 քմ, Ջրառատ գյուղում՝ 8000 քմ, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ 7 հա,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 5000 քմ, Եղվարդ քաղաքում՝ 1 հա, Նոր Հաճն քաղաքում՝ 1 հա։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 28 հա»,-ասվում է ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան