Ջերմաստիճանը կբարձրանա
Հայաստանի տարածքում օգոստոսի 17-ի ցերեկը, 22-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-19-ը, 21-ին՝ առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Oգոստոսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, 21-22-ը կնվազի 3-5 աստիճանով:
Երևանում օգոստոսի 17-ի ցերեկը, 22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:
Օգոստոսի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան