ԱՀԿ-ն հայտնել է, թե որ գործոնն է նպաստում կորոնավիրուսի հետևանքով մահացութան թվի աճին
Աղտոտված օդը կարող է մեծացնել կորոնավիրուսային վարակի պատճառով մահերի թիվը: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն ՝ վկայակոչելով ԱՀԿ շրջակա միջավայրի, կլիմայի և առողջության դեպարտամենտի տնօրեն, դոկտոր Մարիա Նեյրային:
Նշվում է, որ թոքերի հետ կապված ցանկացած խնդիր ավելի է սրվում ոչ մաքուր օդի պայմաններում։
Համաձայն Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների ՝ COVID-19-ի հետրանքով մահացությունների թիվը հասնում է 7% և ավելիի, եթե պացիենտը գտնվում է աղտոտված օդով միջավայրում։
Ըստ Նեյրայի, օդի աղտոտվածությունը, որն ամեն տարի սպանում է 7 միլիոն մարդու, բացասաբար է անդրադառնում թոքերի վրա և թուլացնում է օրգանիզմի պաշտպանական ռեակցիան, արագացնում է թոքերի քրոնիկ հիվանդությունների ընթացքը և կարող է նպաստել COVID-19-ով ծայրահեղ ծանր հիվանդների թվի աճին։
Նա հավելել է, որ օդի աղտոտվածությունը ռիսկային գործոն է ցանկացած սուր շնչառական հիվանդության դեպքում։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն կորոնավիրուսը չի համարում սեզոնային հիվանդություն
- ԱՀԿ-ն անթույլատրելի է համարում հանդիսականների ներկայությամբ մարզական միջոցառումների անցկացումը
- 2020թ․-ին օդի աղտոտվածության մակարդակը կարող է լինել ամենացածրը պատմության մեջ
- Կիևը դարձել է աշխարհի ամենաաղտոտված օդն ունեցող քաղաքը
- Աղտոտված օդի պայմաններում կորոնավիրուսն ավելի վտանգավոր է. gazeta.ru
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին