Քաղաքական 11:39 17/08/2020 Հայաստան

«Այլընտրանքային նախագծեր խումբ». Հայաստանի մասին՝ առանց Հայաստանի

«Այլընտրանքային նախագծեր խումբ» փորձագիտական խումբն հրապարակել է հերթական հոդվածը. «Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին, հուլիսի 12-ից սկսված ռազմական գործողությունները տարածարջանում նոր պրոցեսների սկիզբ են դրել։ Իշխանության անլրջության պատճառով Հայաստանը վերածվում է սակարկության առարկայի։

Սրանք շատ ավելի երկարատև ազդեցության են և ռիսկերի շատ ավելի զգալի պաշարով, քան՝ մեկ բարձունքի թեման։ Ցավոք, Հայաստանում գրեթե չկա խնդրի  ամբողջական ընկալման լրջությունը։ Համենայնդեպս չկա որևէ ցուցիչ, թե իշխանությունը համարժեքորեն ընկալում է իրականությունը, նույնը, իհարկե,  վերաբերում է լայն զանգվածներին, որոնց ոչ ոք չի բացատրում ռիսկերը։

Ամենամտահոգիչն այս պայմաններում Հայաստանին վերաբերող զարգացումներում Հայաստանի բացակայությունն է։ Հետևենք փաստերին.
Հուլիս 17-ին Վլ. Պուտինը հրավիրում էՌԴ Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները: Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամները ծայրահեղ անհանգստություն են հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումների կապակցությամբ։ ՌԴ նախագահը չի շփվում ռազմական բախման մեջ գտնվող իր ռազմավարական գործընկերոջ հետ։

Նույն նիստի ժամանակ Վլ.Պուտինը տեղեկացրել է, որ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ: Դժվար չէ ենթադրել, որ ՌԴ և Իրանի նախագահների օրակարգում եղել է (կամ՝ եղել է նաև) հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։
Ռուսաստանը հուլիսի 17-ին սկսում է զորքերի հանկարծակի ստուգումներ, մարտական վիճակի են բերվում մի շարք զորամիավորումներ, որոնց մեջ ներառված են նաևՀարավային օկրուգի զորամիավորումները։

Հուլիսի 18-ին Ադբրեջանի ՊՆ Զ. Հասանովը հեռախոսազրույց է ունենում ՌԴ ՊՆ Շոյգուի հետ՝ հավաստիանալու համար, որ ռուսական զորքերի հրատապ մարտական վիճակի բերվելը ընդդեմ Ադրբեջանի չէ։

Հուլիսի 24-ին ևս մեկ անգամ Պուտինը հրավիրում է ՌԴ անվտանգության խորհրդի նիստ, և դարձյալ օրակարգում հայ-ադրբեջանական սահմանի վիճակն է։

Վլ. Պուտինը  երկու անգամ՝ հուլիսի 13-ին եւ 27-ին հեռախոսազրույց է ունենում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ՝ քննարկելով հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակը, շեշտելով, որ չի կարելի թույլ տալ, հանդուրժել գործողություններ, որոնք կհանգեցնեն հակամարտության թեժացմանը:

Հուլիսի 29-ից Նախիջևանում՝ Երևանից ընդամենը 60 կմ հեռավորության վրա, սկսվում են աննախադեպ ծավալի թուրք-ադրբեջանական խոշոր զորավարժություններ։

Հուլիսի 12-ից սկսած Թուրքիային նախագահը և պաշտպանության նախարարը պարբերաբար հայտարարում են, որ Թուրքիան բոլոր միջոցներով 24 ժամ Ադրբեջանի կողքին է։ Նախիջևանում թուրքական մշտական ռազմաբազայի հնարավորությունը այլևս խիստ իրատեսական է։  Թուրքիան անթաքույց և ագրեսիվ  հայտ է ներկայացնում՝ ուղղակիորեն ներգրավվելու ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում։

Զուգահեռաբար՝ Ադրբեջանը սկսում է անթաքույց ճնշումներ այն երկրների վրա, ովքեր Հայաստանին զենք են վաճառել։ Հիմնական ուղղությունները՝ Սերբիա և Ռուսաստան։

Օգոստոսի 7-ին Ալիևը հեռախոսազրույց է ունենում Սերբիայի նախագահ Ա. Վուչիչի հետ։ Սերբիան բարձրաստիճան պատվիրակություն է ուղարկում Ադրբեջան։

Օգոստոսի 12-ին Պուտինը հեռախոսազրույց է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելով հայ-ադրբեջանական լարվածությունը։ Ուշագրավ է, որ հեռախոսազույցի վերաբերյալ ռուսական և ադրբեջանական հաղորդագրություններում կան էական տարբերություններ։ Ադրբեջանական աղբյուրները պնդում են, որ Ալիևը իր դժգոհությունն է հայտնել Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարման հարցում։

Ամփոփում
Հուլիսի 12-ից սկսած մեր շուրջը իրադարձությունները զարգանում են աննախադեպ ինտենսիվությամբ։ Ակնհայտ է, որ մեծ լարվածություն է կուտակվում մեր շուրջը։ Հայաստանն այս ամեն ինչից բացակա է։

Հայաստանը ակնհայտորեն չունի Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության լիարժեք խողովակ։ Սա երևում է անզեն աչքով։ Եթե այս լարվածության պահին չկա առաջին դեմքերի միջև կոնտակտ, դա նշանակում է, որ գործ ունենք խորը ճգնաժամի հետ։

Հայաստանում այս ողջ ընթացքում չի հրավիրել Անվտանգության Խորհրդի նիստ, ինչը չափազանց կարևոր է թե արտաքին աշխարհի,թե սեփական հասարակությանը լուրջ ուղերձներ հղելու համար. սա կարևոր է իրավիճակի ողջ ռիսկայնությունը որպես օրակարգի թիվ 1 խնդիր ձևակերպելու համար։

Պաշտոնական Երևանը կորցնում է չափից դուրս թանկ ժամանակ, պաշտոնական Երևանը չի անում անհետաձգելի դիվանագիտական, ռազմաքաղաքական քայլեր, որոնք կամրապնդեին Հայաստանի դիրքերը, կնպաստեին հավասարակշռության պահպանմանը։ Իշխանական էլիտան  զբաղված է երկրորդական թեմաներով և ընտանեկան սելֆիներով։ Ստեղծվում է խիստ մտահոգիչ վիճակ, կուտակվում են մեծ ռիսկեր, և դարձյալ ողջ ծանրաբեռնվածությունը իշխանությունը  թողնում է բանակի վրա, ինչն անթույլատրելի է»։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}