Իրավապաշտպան. Կարծում եմ՝ Վահրամ Ավետիսյանի մոտ արթնացել է արժանապատվության զգացումը
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է. «Վահրամ Ավետիսյանը հրաժարվում է ՍԴ դատավորի թեկնածությունից։ Հետաքրքրական է, որ նա կառավարության, այսինքն վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն էր։ Այդ նշանակում էր, որ նրա ՍԴ դատավոր դառնալու համար, առնվազն 88 ձայն ապահովված էր։ Սակայն, «Իմ քայլի» պատգամավորները, ցուցադրելու համար, իբր իրենց ինքնուրույնությունը, Վահրամ Ավետիսյանին հրավիրել էին «փակ» քննության։ Պատկերացնում եմ, թե ինչպես իրար հերթ չտալով հարցերի տարափ են տեղացել թեկնածուի գլխին,մի կողմից իրենց ցուցադրելով, մյուս կողմից փորձելով նրա հավատարմությունը «թավշյա հեղափոխության արժեքներին» և անձամբ Նիկոլ Փաշինյանին։
Եթե հաշվի առնենք նաև, Նիկոլ Փաշինյանին սատարող ՀԱԿ-ականների հիասթափությունը, որ իրենց թեկնածուններից չի եղել առաջադրվողը և անտեղի վարկաբեկումները, կարելի է հասկանալ Վահրամ Ավետիսյանին։ Կարծում եմ, որ Վահրամ Ավետիսյանի մոտ արթնացել է արժանապատվության զգացումը։ Ուրախալի է, որ ամեն ոք չէ, որ հանուն բարձր պաշտոնի պատրաստ է անցնել նվաստացումների միջով։
Սպասենք ՍԴ հաջորդ թեկնածուների պահվածքին․․.»։
Այսօր ավելի վաղ Վահրամ Ավետիսյանը հայտարարել էր, որ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» համաձայնությունը հետ կանչելու մասին դիմում։
Ավելի վաղ լրագրողների հարցին, թե ո՞վ է առաջարկել իր թեկնածությունը, Վահրամ Ավետիսյանն անուններ չէր նշել, միայն ասել էր, որ Կառավարությունից է։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Իշխանական խմբակցության մի խումբ պատգամավորներ վատ են տրամադրված Վահրամ Ավետիսյանի նկատմամբ
- Չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի «մեղքերի քավության նոխազը»․ Վահրամ Ավետիսյան
- «Ժողովուրդ». Մի խումբ պատգամավորներ հայտարարել են՝ պետք է ամեն ինչ անել` Ավետիսյանը խորհրդարանի ամբիոնին չհասնի
- «Փաստ». Հասկանալի չէ, թե ինչպես է հենց Վահրամ Ավետիսյանը հայտնվել կառավարության տեսադաշտում
- Գագիկ Ջհանգիրյանի, Կարեն Անդրեասյանի, Արտակ Զեյնալյանի փոխարեն՝ ինչո՞ւ Վահրամ Ավետիսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին