ԱՄՆ-ում հերքել են, որ Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ծրագրում հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ մինչև ընտրությունները, որոնք կայանալու են նոյեմբերի սկզբին։ Լենտա.ռու կայքը, հղում անելով ՏԱՍՍ-ին, գրում է, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունը հերքել է Սպիտակ տան ղեկավարի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՚Բրայենը։
«Ընտրություններից առաջ Պուտինի հետ հանդիպում չի լինի»,- հայտարարել է Օ՚ Բրայենը։
Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի մասնակցի Իրանի հարցով առցանց-գագաթնաժողովին, որի անցկացման առաջարկով ավելի վաղ հանդես էր եկել ՌԴ նախագահը։
«Մենք հրաժարվել ենք դրանից»,-ասել է Թրամփի օգնականը։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի