Հայաստանում երրորդ ուժի մեծ պահանջ այս պահին իսկապես կա. Արման Ղուկասյան
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը օգոստոսի 15-16-ին Երևանում քաղաքացիներին է ներկայացրել իր գաղափարախոսությունը և առանցքային ծրագրային դրույթները: Այդ նպատակով կուսակցության ներկայացուցիչները մայրաքաղաքի փողոցներում բաժանել են քաղաքական ուժի մանիֆեստով ավելի քան 2000 բուկլետ: Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
Կուսակցության ներկայացուցիչները ծանոթացրել են քաղաքացիներին ՀԱՍԱԿ-ի գաղափարներին, հիմնական ծրագրերին, որոնք նախատեսվում է իրագործել առաջիկայում, ինչպես նաև այն հիմնական շեշտադրումներին, որոնք ընդունվել են քաղաքական ուժի վերջին համագումարի ժամանակ:
«Մեր նպատակն էր ներկայացնել քաղաքացիներին քաղաքական մեր ուժի գաղափարախոսությունը: Այս շփումները կարևոր են այն տեսանկյունից, որ դրանք երկկողմանի են՝ մենք ոչ միայն ներկայացնում ենք քաղաքացիներին մեր կուսակցության ծրագրերը, այլև շոշափում նրանց տրամադրությունն ու սպասելիքները, թե այս պահին ի՞նչն է նրանց հուզում ու հետաքրքրում: Եվ կարող եմ ասել, որ քաղաքացիները բավականին լավ էին ընդունում մեր մոտեցումները ու նշում, որ Հայաստանում երրորդ ուժի մեծ պահանջ այս պահին իսկապես կա»,- ասել է կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:
Նա հիշեցրել է մանիֆեստի առանցքային դրույթը՝ կուսակցությունը չի ցանկանում վերադառնալ հին Հայաստան, բայց նաև անընդունելի է ներկայիս իշխանությունների պոպուլիզմն ու իմիտացիոն հեղափոխական հռետորաբանությունը։ Հետևապես առաջարկվում է «երրորդ ճանապարհը»:
Արման Ղուկասյանը նաև տեղեկացրել է, որ ակցիան լինելու է շարունակական. սկիզբը է դրվել մայրաքաղաք Երևանում, բայց այն կիրականացվի նաև մարզերում:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՍԱԿ-ն առաջարկում է «երրորդ ճանապարհը»
- Արման Ղուկասյան. Հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ
- ՀԱՍԱԿ-ը Երևանում, Մասիսում ու Արտաշատում 500 ալկոգել է բաժանել
- Արման Ղուկասյան. Փաշինյանը կա՛մ խամաճիկային կդարձնի դատական համակարգը, կամ կինքնաոչնչանա
- Արման Ղուկասյան. Կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումներն անբավարար են
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան