«Brent» տեսակի նավթի գինը բարձրացել է մինչև 45,2 դոլար մեկ բարելի դիմաց
Երկուշաբթի առավոտյան նկատվել է նավթի համաշխարհային գների բարձրացում, ինչը պայմանավորված է հումքի պահանջարկի մեծացմամբ։ Նշվում է, որ արտահանողներն ակնկալում են ՕՊԵԿ+ հանձնաժողովների նիստ:
«Ռիա Նովոստի»-ն գրում է, որ «Brent»-ի Հյուսիսային ծովի նավթի խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.89%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 45.2 դոլարի, «WTI»-ի սեպտեմբերյան ֆյուչերսներն աճել են 1.05%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 42.54 դոլարի:
Ավելի վաղ, «Reuters»-ը, վկայակոչելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Չինաստանի պետական նավթային ընկերությունները տանկերներ են պատվիրել՝ օգոստոս և սեպտեմբեր ամիսներին մոտավորապես 20 միլիոն բարել նավթ ԱՄՆ տեղափոխելու համար: Չինաստանը նավթի խոշորագույն ներկրողն է աշխարհում, իսկ ԱՄՆ-ը՝ նավթի խոշորագույն արտահանողը:
Խոշոր վաճառողներն այս շաբաթ սպասում են ՕՊԵԿ+ հանդիպումների: Տեխնիկական հանձնաժողովի և ՕՊԵԿ+ նախարարների կոմիտեի հանդիպումները նշանակված էին հուլիսին: Անցյալ շաբաթ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ ՕՊԵԿ+ երկրները քննարկում են նախարարների մոնիտորինգի հանձնաժողովի նիստի հետաձգման հարցը։ Նշվում է, որ այն կարող է կայանալ օգոստոսի 18-19-ն ընկած ժամանակահատվածում։
Հարակից հրապարակումներ`
- Լոնդոնում «Brent» տեսակի նավթի գինը գերազանցել է 45 դոլարը
- Ադրբեջանը կողմ է «ՕՊԵԿ +» գործարքի մասնակիցների թվի ընդլայնմանը
- Նիգերիան «ՕՊԵԿ+»-ին կփոխհատուցի իր թերակատարումների համար
- ՌԴ-ն ու «ՕՊԵԿ»-ը նավթի արդյունահանման աննախադեպ կրճատումներ կիրականացնեն