«Դամ պահողը» դուդուկահարին այլընտրանք չի կարող լինել. Շարմազանովը՝ Մարուքյանին
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարի տպավորությամբ նախկին ու ներկա իշխանությունները պայմանավորված են գործում։ Նա հերթական անգամ ակնարկել է, թե «քայլողների» ռեժիմի այլընտրանքն իրենք են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Կարծում եմ բանախոսը, ում հետ Աժ-ում աշխատած տարիներին ունեցել եմ աշխատանքային ու մարդկային լավ հարաբերություններ, քաջ գիտակցում է, որ «դամ պահողը» դուդուկահարին այլընտրանք չի կարող լինել, ինչպես back vocal-ը մենակատարին:
Ավելին, ո՞ր այլընտրանքի մասին է խոսքը, այն «այլըտրանքի», որը չհամարձակվեց Նիկոլի կամքին դեմ գնալ և չստորագրեց Սահմանադրական Դատարան դիմելու ընդդիմադիրների ստորագրահավաքը, թե՞ այն «այլընտրանքի», որը հրաժարվեց ստորագրել Սևրի դաշնագրի 100-ամյակի վերաբերյալ 10 ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունը:
Նիկոլի վարչապետության առաջադրման փաստաթղթի տակ իմ ու իմ հանրապետական ընկերների ստորագրությունը չէ դրված, այլ՝ ձեր:
«Քայլողների» հետ կոալիցիա դուք կազմեցիք, այլ ոչ թե Հանրապետականը, 2018-ի հոկտեմերի 2-ին դուք լուռ էիք, երբ պաշարվել էր խորհրդարանը, Նիկոլը ձեզ էր «երեսով տալիս»՝ նշելով, թե իր կազմակերպած ընտրությունների արդյունքում 18 մանդատ եք ձեռք բերել (հավանաբար բացառապես իր բարի կամքի շնորհիվ) և ,վերջապես, երբ բոլոր ազգայյին ուժերը իրենց մտահոգությունը հայտնեցին Լավրովի գաղտնազերծած փուլային տարբերակը բանակցելու առնչությամբ, դուք ստանձնեցիք «Նիկոլի փաստաբանի» դերը:
Հետևաբար կարիք չկա մոլորության մեջ գցել հանրությանը: Մեր պայքարը իշխանության սատելիտների դեմ չէ, այլ այս իշխանության ապազգային ու հակապետական քաղաքականության:
Հ.Գ. Իրական ընդդիմությունը բացառապես խոսքերով ու հովհարային անջատումներով չի լինում»,- գրել է Շարմազանովը։