Աթլետիկայի մրցաշարի առաջին փուլն անցկացվել է Մոնակոյում
Աթլետիկայի «Ադամանդե լիգա» անունը կրող մրցաշարի առաջին փուլն անցկացվել է Մոնակոյում։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ Այն համարվում է հեղինակությունների ստուգատես, քանզի մասնակցել են համաշխարհային մեծ թվով աստղեր։
Կազմակերպիչները 16 հազար տեղանոց ստադիոնի համար վաճառել են ընդամենը հինգ հազար տոմս, նպատակով , որ ներկաների միջև պահպանվի համապատասխան հեռավորություն։ Հաշվի առնելով ներկա իրավիճակը, կազմկոմիտեն փորձել է լինել ստեղծագործ ու նորարար։ Գտել են մրցումները ավելի հետաքրքրիր դարձնելու եղանակը։
Մարզական իրադարձությունները չպետք է անցկացվեն լռության պայմաններում, անհրաժեշտ է ստեղծել այնպիսի միջավար, որին սովոր են մարզիկները։
Նոր տեխնոլոգիան ներկայացվել է ընթացիկ մրցաշրջանի համար, որով նույնիսկ դատարկ տրիբունաների պարագայում մարզիկներն ու սպասարկող անձնակազմերը աուդիոէֆեկտների շնորհիվ կզգան, կլսեն բազմահազար մարզասերների ոգևորող ձայները։
Համակարգը կօգտագործվի նաև Ստոկհոլմում / օգոստոսի 23 –ին / և Բրյուսելում / սեպտեմբերի 4-ին / «Ադամանդե լիգայի» հաջորդ փուլերի ժամանակ, առանց հանդիսականի կայանալիք մրցումներում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները