17.08.2020. Կորոնավիրուսով 7 հիվանդ է մահացել, 38 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 38 նոր դեպք, 71 մարդ առողջացել է։ Մեկ օրում մահացել է 7 մարդ, որից մեկը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Մահվան դեպքի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (կին), 82 (կին), 59 (տղամարդ), 82 (կին), 74 (կին) և 45 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 244 է:
Այսպիսով, օգոստոսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41701 դեպք, որոնցից 34655-ն` առողջացած, մահացել է 1068 մարդ, որից 244-ն, ըստ ԱՆ-ի, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5978 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 185594 թեստավորում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան