Բոլոր ճանապարհները տանում են Սևան
Ամփոփելով Սևանա լճի շուրջ կատարած այցի արդյունքները, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ հերձակմամբ մասնավորապես նշել է․
«Գործնականում Սևանա լճի շուրջ պտույտ կատարեցինք։ Այցը տպավորիչ ստացվեց։
Գիտեք, որ պարետատունը և պարետատան նոր որոշամամբ մի շարք սահմանափակումներ հանվել են և աշխատեցինք գալ և շփվել մարդկանց հետ։
2018 թ-ին ռազմավարական մի ծրագիր որդեգրեցինք ՝ Սևանա լճի շուրջ ճանապարհները պետք է լինեն բարձր մակարդակի, բոլոր ափերը պետք է լինեն հասանելի։ Գործնականում եզրափակիչ փուլին ենք հասել։ Վարդենիսից դեպի Շորժա եկող ճանապարհին մի կտոր կար՝ Արեգունի-Ծափաթաղ հատվածում, որը պատմության մեջ երբեք ասֆալտապատված չի եղել և հիմա այնտեղ փայլուն ճանապարհ է կառուցվել»։
«Այսօր արդեն Սևանի շուրջ ճանապարհը ամբողջովին հասանալի է։ Ընդ որում արևելյան ափի տնտեսակաան զարգացման ռազմավարական հիմք է դրվել, քանի որ արևելյան հատվածը բնակլիմայական առումով փայլուն մի հատված է, համոզված եմ լուրջ ներդրումային ծրագրեր կիրականացվեն, բայց դրանք պետք է լինեն էկոտուրիզմի տրամաբանության մեջ»,-ասաց վարչապետը։
Նրա խոսքով ՝ ասֆալտապատումից զատ,ջրահեռացման համակարգերն ու փողոցային լուսավորությունն են բարելավվել, նաև կառուցվել են մանկապարտեզներ։
Համացանցում բուռն քննարկում ծավալվեց Փաշինյանի հետևյալ խոսքի շուրջ. ««Մեր կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, դա նաեւ ժողովրդի պատիվն է, որովհետեւ ժողովրդի, գործատուի պատիվն է նաեւ, թե ինքն իր ծառային, իր աշխատողին ոնց է վերաբերվում, եւ Հայաստանի ժողովուրդը պետք է ուրախանա, որ Հայաստանում գործում են նախարարներ, որոնք էդ պարգեւավճարի կարիքն ունեն, թալանով չեն զբաղված»։
Թեպետ՝ ոչ թե քննարկում էր, այլ միակարծիք ու առանց մեկնաբանությունների «շեյրեր»։
Հարակից հրապարակումներ`
- «Երկու տղա ունեմ, տուն չունեմ, տնամերձ չունեմ». Արծվանիստի բնակիչը՝ վարչապետին
- Փաշինյան. Եկեք ամեն ինչ անվճար սարքենք..., ընդհակառակը պետք է անենք
- Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքում է
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի