Մոսկվա-Երևան առաջիկա չվերթները
ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը՝
Մոսկվա-Երևան – 23.08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 18:30-ին)
Մոսկվա – Երևան – 24.08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին)։
«Չվերթի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N94 տոմսարկղերից: Տոմսարկղերի աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն։
Տոմսի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի։ Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերությանը։
Մեկ անգամ ևս հորդորում ենք մեր քաղաքացիներին ստուգել իրենց անձը հաստատող փաստաթղթերը: Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին»,- հայտնում են դեսպանությունից։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվա-Երևան չվերթների մասին
- Մոսկվա-Երևան և Մոսկվա-Գյումրի առաջիկա չվերթների մասին
- Կիև-Երևան չեղարկված չվերթների տոմսերը կարող են փոխանակվել առանց հավելավճարի․ ՀՀ դեսպանություն
- Մոսկվա-Երևան չվերթների տոմսերն ազատ վաճառքի են հանվել
- Օգոստոսի առաջին շաբաթում Մոսկվայից դեպի Երևան ու Գյումրի չվերթներ կիրականացվեն
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան