Մեծ Բրիտանիան չի ընդունում Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները
Բրիտանական իշխանությունները հրաժարվել են ճանաչել Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է Միացյալ Թագավորության արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, Բրիտանական գերատեսչությունը Բելառուսում անցկացված ընտրություններն անվանել է կեղծված և կոչ է արել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) միջնորդությամբ հետաքննել բազմաթիվ խախտումներն ու սարսափելի ռեպրեսիաները, որոնք տեղի են ունեցել ընտրություններից հետո:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ: Հանրապետությունում ընտրատեղամասերի փակվելուց հետո սկսվել են չարտոնված բողոքի ցույցեր՝ արդյունքների կեղծման դեմ: Ցուցարարների դեմ բողոքի ցույցի ընթացքում օգտագործվել են արցունքաբեր գազ, նռնակներ և ռետինե փամփուշտներ:
Հարակից հրապարակումներ`
- Եվրամիությունն իր աջակցությունն է հայտնել Բելառուսում բազմահազարանոց ակցիաների մասնակիցներին
- Բելառուսում ՕՄՕՆ-ականների կողմից ծեծված 16-ամյա ցուցարարը գիտակցության է եկել
- Բելառուսում հրաժեշտ են տալիս ակցիայի ժամանակ մահացած տղամարդուն
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան