Վենեսուելայի նախագահը պատրաստ է առաջինն ընդունելու COVID-19-ի դեմ պատվաստանյութը
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ասել է, որ պատրաստ է լինել առաջին վենեսուելացին, ում կներարկվի COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը, գրում է «Գազետա.ռու»-ն։
«Կգա այն պահը, երբ մենք բոլորս կպատվաստվենք: Ես կլինեմ առաջինը, որ կընդունի պատվաստանյութը։ Ես կլինեմ՝ որպես օրինակ», - ասել է Վենեսուելայի առաջնորդը։
Նրա խոսքով, իր պատվաստումից հետո պատվաստանյութը կառաջարկվի բուժաշխատողներին, տարեցներին և տարբեր հիվանդություններով ունեցող մարդկանց:
Նա նաև հավելել է, որ երկրի գիտական համայնքը և Առողջապահության նախարարությունը ներկայումս բանակցություններ են վարում Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի հետ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գնելու վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ն սկսել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման երկրորդ փուլը
- Ռուսաստանում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը
- Քսանից ավելի երկիր հետաքրքրված է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով
- Ե՞րբ ՌԴ-ում կթողարկվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա