ՌԴ-ն սկսել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման երկրորդ փուլը
Նովոսիբիրսկի վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտական կենտրոնը սկսել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման երկրորդ փուլը: Այս մասին հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան, հայտնում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ բոլոր կամավորները, որոնք ընդունել են պատվաստանյութը, իրենց լավ են զգում:
«Այսօր կատարվում են կլինիկական փորձարկումներ, բոլոր կամավորները, որոնք ընտրվել են հատուկ ձևով, իրենց լավ են զգում: Նրանք, ովքեր ստացել են պատվաստանյութը, որևէ ախտանշան չունեն, ներարկման հատվածում նույնիսկ աննշան կարմրություն չկա», - ասել է Պոպովան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գրանցված պատվաստանյութի քաղաքացիական շրջանառությունը կսկսվի հետազոտության երրորդ փուլից մոտ մեկ ամիս անց:
Օգոստոսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր՝ Ռուսաստանն աշխարհում առաջինն է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է գրանցել։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը
- Քսանից ավելի երկիր հետաքրքրված է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին