Վանեցյան. Մենք թույլ չենք տալու, որ ձախողակ կառավարությունը խարխլի մեր պետության հենասյուները
Օգոստոսի 16-ին Վայոց ձորի մարզում բացվել են «Հայրենիք» կուսակցության և Հիմնադրամի տարածքային կառույցները։ Այս մասին հայտնում են կուսակցությունից։
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը նկատել է, որ օր օրի ավելացող մարզային կառույցներն էլ ավելի են ամրացնում կապը հանրության հետ, աշխատանքները դարձնում բազմաշերտ ու համակարգված։
«Մեր գործունեության առանցքում մարդն է՝ իր իրավունքներով ու ազատություններով։ Մենք այստեղ ենք՝ այդ իրավունքներին ու ազատություններին տեր կանգնելու համար»,-ասել է Արթուր Վանեցյանը՝ շեշտելով, որ Վայոց ձորում պետք է հնարավորին չափ զարգացնել զբոսաշրջային և գյուղատնտեսական ոլորտը։
Կուսակցության ղեկավարն ընդգծել է, որ այս մարզը երկրի համար ունի ռազմավարական նշանակություն, քանի որ կամրջում է երկրի հյուսիսն ու հարավը և ունի իրական պոտենցիալ՝ դառնալու երկրի զբոսաշրջային կենտրոնը։
Հավաքվածները «Հայրենիք» կուսակցության նախագահի հետ զրույցում կիսվել են իրենց մտահոգություններով, որոնք կապված էին տուրիստական հոսքի աննախադեպ անկման ու դրանով պայմանավորված՝ իրենց եկամուտների կտրուկ նվազման հետ։
«Այս համաճարակն ու կառավարության անտարբերությունը կոտրեցին մեր մարզի ողնաշարը։ Հասկանում ենք՝ կորոնավիրուսը տնտեսության բոլոր ճյուղերին հարվածեց, բայց ամենատուժածը տուրիզմն է, իսկ մենք տուրիզմով ենք ապրում։ Տուրիզմ չկա, ուրեմն՝ ապրուստի միջոց էլ չկա»,-ասել է կուսակցականներից մեկը։
Մարզաբնակները մտահոգված էին նաև երկրում տեղի ունեցող վտանգավոր գործընթացներով՝ կապված համաճարակի դեմ ձախողված պայքարի, կրթական նոր չափորոշիչների ապազգային ու Ստամբուլի կոնվենցիայի աղետալի հետևանքների հետ։
Արթուր Վանեցյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ «Հայրենիք» կուսակցության գաղափարախոսության առանցքում ազգային արժեքներն են, որոնք ոտնահարողը կստանա արժանի պատասխան։
«Մենք թույլ չենք տալու, որ ձախողակ կառավարությունը՝ իր պատեհապաշտ կազմով, խարխլի մեր պետության հենասյուները՝ պատմությունը, լեզուն, եկեղեցին ու ընտանիքը»,-նշել է Արթուր Վանեցյանը՝ վստահեցնելով, որ իր ղեկավարած քաղաքական ուժը կանգ չի առնելու, նույնիսկ եթե «ուղիղ հրամաններով քրեական գործեր հորինվեն»։
Հարակից հրապարակումներ`
- «Հայրենիք» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն
- Վանեցյան. Փաշինյանը լավ չի ընկալել համաշխարհային միտումները. հակադրվում են կարանտինը և տնտեսությունը, բայց ոչ երբեք՝ մարդկանց կյանքը
- «Հայրենիք» հիմնադրամ. Ինտելեկտուալ շարժումը Հայաստանում նոր թափ է ստանում
- Վանեցյանը՝ իշխանություններին. «Դուխը» հերիքելու է ապաշնորհության մեղքը Ա. Թորոսյանի վրա բարդելու և պաշտոնից ազատելու համար
- Արթուր Վանեցյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա-ի հետ, ցավակցական նամակ հղել Լիբանանի դեսպանին
- «Հայրենիք»-ը դիմելու է առաջատար տնտեսագետներին ու փորձառու գործիչներին
- «Հայրենիք» կուսակցությունը կօգնի Տավուշին ռազմական ագրեսիայի հետևանքները վերացնելու հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան