«Չսպասե՛ք». Լուաշենկոն՝ նոր ընտրությունների մասին
Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով Մինսկի տրակտորային անիվների գործարանի (MZKT) աշխատակիցների հետ, ասել է, որ այլ նախագահական ընտրություններ չեն լինի, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
«Երբեք չսպասեք, որ ես որևէ բան կանեմ՝ գտնվելով ճնշման տակ։ Այլ ընտրություններ չեն լինելու, քանի որ վեց ամսից ամեն ինչ կկործանեք»,-ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել երկրում վերաբաշխել իշխանությունը՝ սահմանադրական գործընթացով, այլ ոչ թե ճնշման և փողոցային գործողությունների միջոցով:
Գործակալության տվյալներով` նախագահը, MZKT-ի աշխատողների հետ զրույցի ընթացքում ասել է, որ այժմ աշխատանքներ են տարվում երկրի Սահմանադրության փոփոխության և իշխանությունների վերաբաշխումն ապահովելու համար։
«Դուք չեք կարող այս Սահմանադրությունը տալ անհայտ մեկին, որովհետև խնդիրներ կլինեն», - ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիան չի ընդունում Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները
- Բելառուսի կառավարությունը վայր է դրել լիազորությունները
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին