Սերժ Սարգսյանը պաշտոնաթողությունից հետո առաջին մամուլի ասուլիսով հանդես կգա
Օգոստոսի 19-ին, ժամը 12:00-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրում է պաշտոնաթողությունից հետո իր առաջին մամուլի ասուլիսը՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի թեմայով, ինչպես խոստացել էր խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին՝ ս.թ. ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ: Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։
Գրասենյակից նշում են, որ ասուլիսի ընթացքում մասնակիցների համար ապահովված կլինեն արտակարգ դրության իրավիճակից բխող հակահամաճարակային անհրաժեշտ պայմանները:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել էր. «Հարգելի լրագրողներ, ուզում եմ հավատացած լինեք, որ ձեզանից ավելի շատ ես եմ շահագրգռված շփվելու մեր լրատվամիջոցների հետ, որովհետև ոչինչ չունեմ թաքցնելու, և, իրոք եկել է ժանամակը, երբ պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին։
Ուստի խոստանում եմ՝ արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո կհրավիրեմ բոլոր լրատվամիջոցներին, որոնք գործում են Հայաստանում և միայն ապրիլյան իրադարձությունների հետ կապված կպատասխանեմ բոլոր հարցերին»։
Հարակից հրապարակումներ`
- «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին». ՄԱՍ 5
- «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին». ՄԱՍ 1-4
- «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի մասին»
- Սերժ Սարգսյան. Եկել է ժանամակը, երբ պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան