Մեսչյանը պարգևատրվել է 1 մլն 800 հազար դրամով
Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պարգևատրվել է 1 մլն 800 հազար դրամի չափով՝ աշխատանքային և ծառայողական պարտականությունների բարեխիղճ ու բարձր որակով կատարելու համար: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջից:
«Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի կողմից աշխատանքային և ծառայողական պարտականությունների բարեխիղճ ու բարձր որակով կատարելու հանգամանքը՝ խրախուսել դրամական պարգևատրմամբ 1,800,000 /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ դրամի չափով՝ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին»,- նշված է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարսգյանի կարգադրության մեջ, որը թվագրված է է օգոստոսի 14-ով։
Հիշեցնենք, որ ճարտարապետ, կոմպոզիտոր, բանաստեղծ, երգիչ Արթուր Մեսչյանը Երևանի գլխավոր ճարտարապետ էր նշանակվել 2018 թ. հոկտեմբերին։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ այսօր Մեսչյանն ազատվել է այդ պաշտոնից։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյան. Եթե կա մարդ, ով մեսչյանական ճոպանուղիով Մասիվից իջել է Կենտրոն համայնք, ասեք
- Արթուր Մեսչյանն օգոստոսի 17-ից կազատվի աշխատանքից
- Մեսչյան. Այսօր մեր շինարարությունների 90 տոկոսը կասեցված է բնակիչների ռեկետի պատճառով
- Նաիրա Զոհրաբյան. Ո՞ւր էիր Մեսչյան
- Մեսչյան. Ի վերջո պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում ստանալ մեր քաղաքից
- Արթուր Մեսչյան. Թող մի հատ 71 հարկանի շենք էլ Երևանում լինի, ինչ կլինի՞
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան