«Բարսելոնայի» նախագահը ցանկանում է, որ Նեյմարը վերադառնա ակումբ
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն մտադիր է հետ բերել «ՊՍԺ»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Ֆուտբոլիստը կատալոնյան ակումբից ֆրանսիացիների կողմ տեղափոխվեց 2017-ին՝ այդ ժամանակ ռեկորդային 222 միլիոն եվրո վաստակելով: Հաղորդվում է, որ «Բարսելոնան» մտադրվել էր վերադարձնել խաղացողին մի քանի ամիս առաջ, բայց հետո կենտրոնացել էր Լաուտարո Մարտինեսի «Ինտեր»-ից տեղափոխվելու վրա։
Այժմ Բարտոմեուն կրկին հետաքրքրված է Նեյմարի վերադարձով: Նրա տրանսֆերի համար ակումբը պատրաստ է առաջարկել Անտուան Գրիզմանին և 50-60 միլիոն եվրո:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները