«Բարսելոնայի» ֆուտբոլիստները ցանկանում են նախագահի արտահերթ ընտրություններ
«Բարսելոնայի» ֆուտբոլիստները պահանջում են ակումբի նախագահի արտահերթ ընտրություն։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով AS-ին։
Ֆուտբոլիստներն ընդունում են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բավարիային» 2:8 հաշվով ջախջախիչ պարտության համար մեղավորության մի մասը, բայց միաժամանակ թիմը վստահ է, որ այս արդյունքի վրա ազդել է նաև թիմի ղեկավարությունում խառնաշփոթ վիճակը։
«Մթնոլորտը բավականին լարված է։ Ամեն ինչ հնարավոր չէ ուղղել տարօրինակ տրանսֆեր կատարելով ու բերելով մեկ կամ երկու նոր մարդ: Մեզ անհրաժեշտ է վերաբեռնում», - ասել է խաղացողը, որի անունը չի բացահայտվել:
Այս պահին կատալոնական թիմի նախագահը Խոսեպ Բարտոմեուն է, իսկ նոր ղեկավարի ընտրությունը նշանակված է 2021 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները