Օգոստոսի 19-ին ԵՄ առաջնորդները կքննարկեն Բելառուսի հարցը
Եվրամիության պետությունների ղեկավարները օգոստոսի 19-ին տեսակապի միջոցով գագաթնաժողով կանցկացնեն՝ Բելառուսում տիրող իրավիճակը քննարկելու համար: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Ես այս չորեքշաբթի ժամը 12:00-ին (Երևանի ժամանակով ժամը 14:00-ին) հրավիրելու եմ Եվրախորհրդի անդամների հանդիպում՝ քննարկելու Բելառուսում տիրող իրավիճակը», - թվիթերի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում ձայների բացարձակ մեծամասնությամբ վերընտրվել է երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ընտրատեղամասերի փակվելուց հետո քաղաքացիները ողջ Բելառուսի տարածքում սկսել են չարտոնված բողոքի ցույցեր անցկացնել, որոնց արդյունքում հազարավոր քաղաքացիներ ձերբակալվել են։Իրավապահները ցույցերը ցրելու նպատակով ուժ են գործադրում, կիրառում են նաև արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։ Հանրապետության մի շարք խոշոր գործարաններ դադարեցրել են աշխատանքը և միացել ահագնացող բողոքի ակցիաներին։
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիան չի ընդունում Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները
- Բելառուսի կառավարությունը վայր է դրել լիազորությունները
- Եվրամիությունն իր աջակցությունն է հայտնել Բելառուսում բազմահազարանոց ակցիաների մասնակիցներին
- Բելառուսում ՕՄՕՆ-ականների կողմից ծեծված 16-ամյա ցուցարարը գիտակցության է եկել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան