Եվրամիությունն իր աջակցությունն է հայտնել Բելառուսում բազմահազարանոց ակցիաների մասնակիցներին
Օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Բելառուսում բողոքի ցույցերն ու գործադուլները չեն դադարում: Հազարավոր քաղաքացիներ ձերբակալվել են, գրում է DW.com-ը։
Բողոքի ակցիային միացել են մի շարք արվեստագետներ, մշակույթի գործիչներ, գրողներ, տնտեսագետներ և քաղաքական ուժեր։ Նրանք պահանջում են, որ իշխանությունները դադարեցնեն բռնության, ահաբեկչության, մարդկանց նվաստացնելու գործողությունները, ինչպես նաև ազատ արձակեն բոլոր քաղբանտարկյալներին և անցկացնեն նոր ընտրություններ՝ միջազգային չափանիշներին համապատասխան:
Բացի այդ, պահանջել են, որպեսզի անհապաղ հրաժարական տան հանցավոր պատվերներ իրականացնողներն ու հանցագործ պաշտոնյաները, որոնք ներգրավված են ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու միջոցառումներում։
ԵՄ-ն ևս իր աջակցությունն է հայտնել ցուցարարներին՝ նշելով, որ Բելառուսում տեղի ունեցողը հակաժողովրդական քայլ է։
Բելառուսի ՆԳՆ-ն չի հաստատել այն տեղեկությունը, որ բողոքներին մասնակցելու համար ձերբակալված մոտ 4000 մարդ դեռևս անազատության մեջ է: Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան: Նա չի պատասխանել այն հարցին, թե ներկայումս քանի հոգի է պահվում կալանավայրերում:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսում ՕՄՕՆ-ականների կողմից ծեծված 16-ամյա ցուցարարը գիտակցության է եկել
- Բելառուսում հրաժեշտ են տալիս ակցիայի ժամանակ մահացած տղամարդուն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին