Դիանա Գալոյան - ԲՈԿ «հակամարտությունը» շարունակվում է․ գիտական աստիճանից զրկելու հրամանն առոչինչ է
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը տարածել է հայտարարություն, որում ասված է. «Ինչպես արդեն հայտնել էի, ԲՈԿ նախագահի բացառիկ ապօրինի հրամանների մասով վերադասության կարգով վարչական երկու բողոք էի ներկայացրել ԿԳՄՍՆ։ Տեղեկացնում եմ, որ երկուսն էլ բավարարվել են և ԲՈԿ նախագահի այդ խայտառակ անօրինական հրամաններից մեկը՝ վարույթ հարուցելու հրամանը, ճանաչվել է ոչ իրավաչափ, իսկ գիտական աստիճանից զրկելու հրամանը՝ առոչինչ։ Ապացուցվեց, որ ԲՈԿ նախագահը իրեն վերագրել է գործառույթներ, որոնք օրենքով իրեն վերապահված չեն, ինչպես և ես պնդում էի ի սկզբանե:
Պետք է նշեմ, որ ատենախոսությանս հետ կապված ցանկացած հետագա շահարկման մասով դատական հայց եմ ներկայացնելու։ Արդեն տևական ժամանակ է որոշ մարդիկ իրենց անձնական շարժառիթներից և ամբիցիաներից դրդված թիրախավորել են անձս և կանգ չառնելով նույնիսկ պաշտոնեական լիազորությունները անցնելու և ինքնիրավչության քրեորեն պատժելի արարքների առջև՝ ապատեղեկատվության և կեղծիքի տարածման միջոցով արշավ են սկսել իմ և ՀՊՏՀ-ի դեմ, ինչը անպատասխան չեմ թողնելու։ Այսօր դեռ այսքանը, իսկ ֆեյսբուքյան «փոթորիկների» սիրահարները ապօրինությունների համար դեռ պատասխան են տալու դատարանում։
Առո՛ղջ եղեք»։
Հարակից հրապարակումներ`
- ԲՈԿ պարզաբանումը՝ ԲՈԿ նախագահի հրամանի վերաբերյալ
- ԲՈԿ-ի նախագահի իրականացրած ոչ իրավաչափ գործընթացի վերաբերյալ գնահատականը կտան պատկան մարմինները. ՀՊՏՀ ռեկտոր
- ՀՊՏՀ ռեկտոր ընտրվեց Դիանա Գալոյանը
- ԲՈԿ-ն անվավեր է ճանաչել ՀՊՏՀ նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական աստիճանը
- Ատենախոսությանս վերաբերյալ իր դիտարկումը ԲՈԿ նախագահը ներկայացրել է՝ չունենալով իրավական հիմք.Թադևոս Ավետիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան