Լուկաշենկոն ուղղաթիռով այցելել է Մինսկի գործարաններից մեկը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուղղաթիռով գնացել է Մինսկի տրակտորային անիվների գործարան (MZKT), փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Գործակալության տվյալներով՝ Մինսկի էլեկտրական և տրակտորային գործարանների աշխատողները շարժվել են դեպի MZKT:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվեցին նախագահական ընտրություններ: Հանրապետությունում ընտրատեղամասերի փակվելուց հետո սկսվեցին չարտոնված բողոքի ակցիաներ՝ արդյունքների կեղծման դեմ: Ցուցարարների դեմ իրավապահներն օգտագործել են արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ...:
Ավելի ուշ գործադուլ սկսվեց երկրի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններում, աշխատակիցները պահանջում են նոր ընտրություններ և ցուցարարների նկատմամբ բռնությունների դադարեցում։
Հարակից հրապարակումներ`
- Եվրամիությունն իր աջակցությունն է հայտնել Բելառուսում բազմահազարանոց ակցիաների մասնակիցներին
- Բելառուսում ՕՄՕՆ-ականների կողմից ծեծված 16-ամյա ցուցարարը գիտակցության է եկել
- Բելառուսում հրաժեշտ են տալիս ակցիայի ժամանակ մահացած տղամարդուն
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան