ՀՀԿ-ական գործիչներն այցելել է հացադուլ հայտարարած Իսրայել Հակոբկոխյանին
Ստամբուլյան և Լանզարոտեյի կոնվենցիաների, Ամուլսարի շահագործման դեմ արդեն մի քանի օր Երևանում՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ անժամկետ հացադուլ հայտարարած բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին այսօր այցելել են ՀՀԿ-ականներ Գալուստ Սահակյան, Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասարյանը։
«Դու պայքարիր հանուն ազգի, հանուն մեր պետության։ Մնացածներս այսօր կանք, վաղը՝ չկանք։ Դու գործ ես կատարում, որն անմահացնելու է ժամանակին մեր ժողովրդին»,- ասաց Գալուստ Սահակյանը։
ՀՀԿ-ական գործչի խոսքով, Հակոբկոխյանի պայքարը ժողովրդի պայքարն է։
«Ինչը վերաբերում է իշխանություններին, ոչ իշխանություններին, դրանք խնդիրներ են, որոնք հարավետ չեն, դրանք գալիս ու գնում են՝ ինձանից սկսած, մյուսով վերջացնելով, բայց քո անունը սրբությամբ կնշվի մեր քաղաքական օրակարգում»,- նշեց Գ.Սահակյանը։
Ի. Հակոբկոխյանն ասաց, որ ուզում է հավաքվեն քաղաքական գործիչներով, իսկ ինքը գնա տուն, «տղուս պետք է պարապացնեմ, էլի»։
Էդուարդ Շարմազնավի խոսքով, սա միայն քաղաքական գործիչների թեմա չէ, այլ ազգի թեմա է, Արցախի խնդիրն է, հայ մնալու խնդիրն է։
«Քանի գնում, ավելի ուժեղանում եմ։ Սրանք մտածում են՝ կարող է թուլանում, բայց չեն հասկանում՝ ինչքան սենց մարդիկ գնում, գալիս են, ոգեշնչում են ինձ, մարդ պետք է հոգով ուժեղ լինի»,- նշեց բռնցքամարտիկը։
Լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իրենք Հակոբոխյանի գաղափարի կողքին են և աջակցում են նրան։
«Երկուսուկես տարի շարունակ պայքարում ենք այս ապազգային, հակապետական, իզմեր չունեցող ռեժիմի դեմ։ Կարևոր է ոչ միայն քաղաքական գործիչները, այլ նաև մարզական, մշակութային, գիտական աշխարհի ներկայացուցիչներն իրենց խոսքը բարձրացնեն այս հակապետական ու հակազգային ռեժիմի գործողությունների դեմ։ Հակոբկոխյանը մեր ազգի մարզական լեգենդներից մեկն է։ Մենք կողմ ենք ազգայինին և դեմ ենք ապազգայինին»,- նշեց նա։
Է. Շարմազանովի խոսքով, կարևոր է ամենօրյա ռեժիմով բոլորը գիտակցեն, որ սա ոչ միայն այս կամ այն քաղաքական կուսակցությունների խնդիրն է, ոչ թե նախկին կամ ներկա, այլ բոլորի։
«Ստամբուլյան կոնվենցիայի վավերեցման վտանգ կա։ Տեսնում ենք, որ հայագիտության դեմ արշավ է սկսվել։ Պայքարելու ենք, որպեսզի դա տեղի չունենա։ Այս իշխանությունը պայքար է սկսել ազգային ինքնության և հայկականության դեմ»,- նշեց ՀՀԿ-ական գործիչը։
Հարցին՝ հորդորե՞լ եք Հակոբկոխյանին դադարեցնել հացադուլը, Է. Շարմազանովը պատասխանեց. «Սա պայքարի ձև. Նա է որոշել ինչպիսի մեթոդներով պայքարել։ Առողջական վիճակն այս պահին նորմալ է։ Սա քայլ է, որպեսզի թե քաղաքական կուսակցությունները, թե ազգային ուժերը համախմբվեն, գիտակցեն, որ այսօր կա լուրջ վտանգ մեր ազգային ինքնությանը։
Ես նրան խնդրեցի, որ ինքը հետևի իր առողջությանը, նա էլ նշեց, որ ինքն այսօր շատ ավելի առողջ է, քան երբևէ։ Նա ասաց՝ կարևորն իր հոգևոր առողջությունն է»։
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ-ն մեկ անգամ չէ նշել, որ իրենց պայքարը լոկ իշխանության վերադառնալու համար չէ, նույնիսկ իշխանության վերադառնալու հատուկ նպատակ չունեն, որ անպայման աթոռ հետ բերեն։
«Ոչ, մենք խնդիր ունենք, կներեք այս բառից համար, գուցե ծայրահեղական թվա, բայց իրականությունն այդպիսինն է՝ փրկելու մեր հայրենիքն ապագա արհավիրքներից՝ արցախյան խնդրում, ազգային հարցերում, կրթության, դաստիարակության, տնտեսության, ազգային համերաշխության ոլորտներում։ Սրանք խնդիրներ ենք, որոնք մեր կուսակցությունը մշտապես բարձրացրել է ու բարձրացնելու է, պայքարելու է։ Մեկ անգամ չէ, որ ազգային համերաշխության և քաղաքական ազգային ուժերի համախմբման կոչ ենք արել։ Մեկ անգամ չէ, որ նշել ենք՝ գլխավորը ոչ թե պետք է լինի համախմբումն անձի շուրջ, այլ գլխավորը պետք է լինի համախմբումը գաղափարի շուրջ»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի