Իսրայել Հակոբկոխյանին աջակցություն է հայտնել Հոկսեն Միրզոյանը
Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին աջակցություն է հայտնել նաև ՀԱՕԿ փոխնախագահ Հոկսեն Միրզոյանը։
«Բռնցքամարտի աշխարհի 1989 թ. չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը չնայած բազմաթիվ կոչերի, շարունակում է անժամկետ հացադուլը: Նախկին մարզիկին այս օրերին տարբեր ոլորտի մարդիկ աջակցություն են հայտնում՝ կիսելով նրա պահանջներն ու գաղափարները: Ահա այսօր էլ ի աջակցություն Հակոբկոխյանի, նրան էր այցելել նաև ՀԱՕԿ փոխնախագահ, լեգենդար ծանրամարտիկ Հոկսեն Միրզոյանը:
Հ.Գ. Մեծ հաշվով Իսրայել Հակոբկոխյանի ներկայացրած պահանջները միանգամայն իրատեսական են և հասարակության ճնշող մեծամասնությունն անկասկած կիսում է այդ տեսակետը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Վարդգես Սահակյանը:
Հիշեցնենք, որ Ստամբուլյան և Լանզարոտեյի կոնվենցիաների, Ամուլսարի շահագործման դեմ արդեն մի քանի օր Երևանում՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ, անժամկետ հացադուլ է հայտարարել Իսրայել Հակոբկոխյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ական գործիչներն այցելել է հացադուլ հայտարարած Իսրայել Հակոբկոխյանին
- Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է հայտարարել
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի