«Հայրենիք» զարգացման հիմնադրամի պատվիրակությունը Քաշաթաղում է
«Հայրենիք» զարգացման հիմնադրամի Արցախի Հանրապետություն այցի շրջանակներում առաջին կանգառը Քաշաթաղի շրջանում էր։ Արթուր Վանեցյանը հանդիպել է այն դպրոցականներին, որոնց ամիսներ առաջ «Հայրենիք» զարգացման հիմնադրամը սմարթֆոններ ու համակարգիչներ էր նվիրել։ Այս աշակերտները սոցիալական ծանր պայմանների պատճառով դուրս էին մնացել համավարակի հետևանքով հեռավար ուսուցման անցած դպրոցական ծրագրերից։
Այս մասին հայտնում են «Հայրենիք» զարգացման հիմնադրամից։
Նոր հեռախոսներով ու համակարգիչներով առաջին հեռավար դասը դեռևս ապրիլին անցկացրել էր «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը։ Արթուր Վանեցյանը երեխաների հետ վիրտուալ հանդիպման ընթացքում ընդգծել էր, որ առանց հայրենասիրության, սերունդների որակյալ կրթության, ազգային դաստիարակության, ընտանեկան արժեքների ու օրենքների պահպանման, հնարավոր չէ ունենալ ուժեղ պետություն։
«Այն տարածքը, որտեղ դուք հիմա բնակվում եք, Հայաստանի և Արցախի անվտանգության համար ունի կենսական ու ռազմավարական նշանակություն։ Այն մեր երկու պետությունների անվտանգության ողնաշարն է, որը մենք ձեզ հետ միասին ամուր ու անսասան պետք է պահենք»,-ասել էր Արթուր Վանեցյանը՝ երեխաներին խոստանալով Արցախ այցելելիս հանդիպել նաև իր կրտսեր ընկերների հետ։
Ազատ ու անկաշկանդ շփման ընթացքում քաշաթաղցի դպրոցականները բազմաթիվ հարցեր ուղղեցին Արթուր Վանեցյանին, ով իր հերթին հետաքրքրվեց՝ ինչպես են երեխաներն ավարտել ուսումնական տարին, ինչ են սովորել ու ինչ են իրենց հետ տանելու դպրոցից։ Հանդիպման ավարտին քաշաթաղցի դպրոցականները հիմնադրամից անակնկալ նվերներ ստացան։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Մենք թույլ չենք տալու, որ ձախողակ կառավարությունը խարխլի մեր պետության հենասյուները
- «Հայրենիք» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն
- Վանեցյան. Փաշինյանը լավ չի ընկալել համաշխարհային միտումները. հակադրվում են կարանտինը և տնտեսությունը, բայց ոչ երբեք՝ մարդկանց կյանքը
- «Հայրենիք» հիմնադրամ. Ինտելեկտուալ շարժումը Հայաստանում նոր թափ է ստանում
- Վանեցյանը՝ իշխանություններին. «Դուխը» հերիքելու է ապաշնորհության մեղքը Ա. Թորոսյանի վրա բարդելու և պաշտոնից ազատելու համար
- «Հայրենիք»-ը դիմելու է առաջատար տնտեսագետներին ու փորձառու գործիչներին
- «Հայրենիք» հիմնադրամի կամավորները մարզերում շուրջ 20 000 բժշկական դիմակներ են բաժանել