Հարավկորեացի ծխականները զանգվածաբար հրաժարվում են կորոնավիրուսի թեստ հանձնել
Հարավային Կորեայում ծխականները զանգվածաբար հրաժարվել են իրականացնել պետության պահանջը, ըստ որի՝ նրանք պետք կորոնավիրուսի թեստ անցնեն, գրում է «Լենտա.ռու»-ն։
Նշվում է, որ նրանք չեն ցանկանում թեստ անցնել, քանի որ իրենց հավատակից ընկերներից շատերի մոտ թեստերի պատասխանը դրական է եղել, և պարզվել է, որ շատ են վարակակիր քաղաքացիները։
Ըստ իշխանությունների հայտարարության՝ երկրում կորոնավիուսի նոր ալիք է սկսվում։ Հիվանդության տարածման պատճառներից մեկը Սեուլի պրեսբետերյան աղանդն է: Առնվազն երեք հարյուր ծխականների մոտ արդեն ախտորոշվել հիվանդությունը:
Նշվում է, որ մոտ 4000 ծխականներ նախկինում մասնակցել են հակակառավարական ցույցերին: Կորոնավիրուսային թեստ են անցել 2000 հավատացյալներ, որոնք խախտել են կարանտինի ռեժիմը։ Երկրի ոստիկանությունն այսօր հայտնել է, որ այնուամենայնիվ, նրանցից 700-ը պահել է ինքնամեկուսացման ռեժիմը։
Երկրի առողջապահության փոխնախարարի խոսքով, ծխականների նման պահվածքը կարող է հանգեցնել կորոնավիրուսի շատ արագ տարածմանը՝ ողջ երկրով մեկ։ Հավանական վարակակիրները պետք է պարտադիր մեկուսանան և թեստավորվեն։
Ըստ աղբյուրի, սա առաջին դեպքը չէ, որ հավատացյալների հավաքատեղին Հարավային Կորեայում վերածվում է վարակի տարածման օջախի: Այս տարվա փետրվար-մարտ ամիսներին հիվանդության ավելի քան 5000 դեպքերի համար պատասխանատու է «Շինխեոնջի» աղանդը, որի հետրորդները շարունակել են հավաքվել՝ չնայած արգելանքներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա