Հնդկաստանում COVID-19-ի հետևանքով մահացել է ավելի քան 50 հազար մարդ
Հնդկաստանում նոր կորոնավիրուսով վարակված ավելի քան 50 հազար հիվանդ է մահացել, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ անցած օրվա ընթացքում հիվանդության հետևանքով մահացել է 941 մարդ, մահացածների ընդհանուր թիվը 50.921 է։
Նոր կորոնավիրուսային վարակի դեպքերի քանակով Հնդկաստանն աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը․ երկրում հաստատվել է ավելի քան 2,5 միլիոն դեպք։
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: Ընդհանուր առմամբ, աշխարհում վարակվել է ավելի քան 21 միլիոն մարդ, մահացել՝ 750 հազարից ավելին:
Հարակից հրապարակումներ`
- Հնդկաստանում մեկ օրում արձանագրվել է ռեկորդային թվով կորոնավիրուսի դեպքեր
- Ռուսաստանը բանակցում է Բրազիլիայում և Հնդկաստանում COVID-19 պատվաստանյութի արտադրության շուրջ