«Մանչեսթեր Սիթին» մտադիր չէ հեռացնել Գվարդիոլային
«Մանչեսթեր Սիթին» մտադրություն չունի հեռացնել գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Քառորդ եզրափակչում «քաղաքաբնակները» 1:3 հաշվով զիջեցին «Լիոնին» և մրցաշարից դուրս մնացին: Դրանից հետո լրատվամիջոցները տեղեկացրին, որ Գվարդիոլան կարող է աշխատանքից հեռացվել. գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուներից մեկը «Տոտենհեմի» նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն էր:
Աղբյուրի համաձայն, «Մանչեսթեր Սիթին» պլան չունի հեռացնել գլխավոր մարզչին և ցանկանում է թարմացնել պայմանագիրը նրա հետ: Գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2021 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները