Փաշինյան. Եկեք ամեն ինչ անվճար սարքենք..., ընդհակառակը պետք է անենք
Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի մանկապարտեզի նորոգման աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո համայնքի ղեկավարի հետ զրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մի կողմից լավ է, որ ոռոգման ջուրն անվճար է, մյուս կողմից էլ՝ վատ։
«Անընդհատ ասում ենք՝ վայ մեր ժողովուրդը փող չունի, եկեք ամեն ինչ անվճար սարքենք։ Ընդհակառակը պետք է անենք, պետք է ասենք՝ ոնց անենք, որ մեր ժողովուրդը շատ փող աշխատի, որ գույքահարկն էլ, ջրի հարկն էլ վճարի։ Այդ հարկը հո մեզ չի վճարում, ինքն իրեն է վճարում։ Մարդկանց պետք է օգնել շատ փող աշխատել, այդ հարկն էլ ընդհանուր գրպանի մեջ դնել, որ մեր ընդհանուր հարցերը լուծվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։