Սմբատ Գոգյան. Իմ առաջ քաշած խնդիրները նախարարությունը չի էլ հերքել
168.am-ը գրում է. Հուլիսի 17-ին կայացավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) խորհրդի նիստը, որի ժամանակ երկու թեկնածուներից ռեկտոր ընտրվեց նույն բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանը: Ի դեպ, ընտրությանը չէր խանգարել այն հանգամանքը, որ նույն օրը Դիանա Գալոյանը աստիճանազրկվել էր ԲՈԿ-ի որոշմամբ։
Նիստի ընդմիջման ժամանակ Դիանա Գալոյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ բողոքարկել է ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ որոշումը, ինչը վարչական վարույթը կասեցնելու հիմք էր:
168.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հետ: Նա նշել է՝ իրեն զարմացրել է այն, որ նախարարությունը շտապել է տարածել բողոքները բավարարելու մասին նորությունը.
«Այն փաստը, որ նախարարությունն այսօր այդպես հպարտորեն հայտարարել է նորությունը, թե առոչինչ է եղել հրամանը, հերթական ապացույցն է, որ նախարարությունն այս հարցում շատ շահագրգռված է և անկողմնակալ չէ»:
Սմբատ Գոգյանը նկատել է՝ հենց այդ հանգամանքն է եղել իր հրաժարականի պատճառը.
«Մայիսի 14-ին, երբ դիմում էի գրել, հստակ խնդիրներ եմ առաջ քաշել, որոնք նախարարությունը չի էլ հերքել: Ասեմ ավելին, նախարարը դեռևս հուլիսի 22-ին ինձ ուղղված գրությամբ ասել էր, որ իմ որոշումը սխալ էր, այսինքն՝ ինքը չխորհրդակցելով վարույթն իրականացնող, վարույթն անցկացնող մարդկանց հետ, իր դիրքորոշումն ուներ, հետևաբար՝ ինչո՞ւ պետք է իր հրամանը ուրիշ լիներ»:
Ի դեպ, ԲՈԿ նախագահն իր հրաժարականի դիմումի ընթացքի մասին տեղեկություններ չունի, այդուհանդերձ հարցին, թե այս զարգացումները հաշվի առնելով՝ ի՞նչ ենթադրություններ ունի, Սմբատ Գոգյանը պատասխանել է.
«Ինձ թվում է՝ հիմա պետք է կա՛մ վարչապետը ստորագրի իմ հրաժարականի դիմումը, կա՛մ էլ ինձ կանչի իր մոտ զրուցելու»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Դիանա Գալոյան - ԲՈԿ «հակամարտությունը» շարունակվում է․ գիտական աստիճանից զրկելու հրամանն առոչինչ է
- ՀՊՏՀ ռեկտոր ընտրվեց Դիանա Գալոյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան