Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ՌԴ-ի հետ քննարկել Բելառուսում տիրող իրավիճակը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի Դաշնության հետ քննարկել Բելառուսում տիրող իրավիճակը։ Լուրը փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Թրամփը նշել է, որ Բելառուսում բավարար ժողովրդավարություն գոյություն չունի։
Ավելի վաղ ԵՄ երկրներից շատերը ևս նմանատիպ հայտարարությամբ էին հանդես եկել՝ նշելով, որ Բելառուսի վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «քայլել է» ժողովրդավարության վրայով։
Հիշենցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացված նախագահական ընտրություններից հետո քաղաքացիները հանրապետության ողջ տարածքում սկսել են բողոքի ակցիաներ իրականացնել։ Իրավապահները բողոքի ցույցերը ցրելու նպատակով հազարավոր քաղաքացիների են ձերբակալել։
Նշվում է, որ տասնյակ գործարաններ դադարեցրել են աշխատանքները և միացել ցուցարարներին։
Հարակից հրապարակումներ`
- Ցուցարար բժիշկները հեռու են մեծամասնություն լինելուց. Բելառուսի առողջապահության նախարար
- Բելառուսի շաքարի գործարանների աշխատակիցները դուրս են եկել համերաշխության երթերի
- ՄԱԿ-ը Բելառուսի իշխանություններին և ցուցարարներին երկխոսելու կոչ է անում
- Օգոստոսի 19-ին ԵՄ առաջնորդները կքննարկեն Բելառուսի հարցը