ԱՄՆ-ը Ռուսաստանից հետ է մնում միջուկային զենքի արդիականացման հարցում
ԱՄՆ Սենատի Հանրապետական կուսակցության քաղաքականության հարցերով հանձնաժողովում խոստովանել են, որ միջուկային զենքի արդիականացման հարցում հետ են մնում Ռուսաստանից: RT-ի տարածած լուրը ներկայացրել է «Լենտա ռու»-ն:
Ըստ հանձնաժողովի անդամների, արդիականացման ծրագրերի իրականացման հարցում Ռուսաստանն ու Չինաստանը զգալիորեն գերազանցում են Միացյալ Նահանգներին: Սենատորները նաև նշել են, որ այդ երկրներն ակտիվորեն ընդլայնում են իրենց միջուկային հնարավորությունները:
Այնուամենայնիվ հանձնաժողովն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն աշխատում է միջուկային արսենալի արդիականացման և մարտական պատրաստության պահպանման ուղղությամբ: 2020 թվականին ԱՄՆ-ի միջուկային անվտանգության ազգային վարչությունը այդ նպատակով ստացել է 12,46 միլիարդ դոլար, իսկ հաջորդ տարի նախատեսվում է հատկացնել 15,6 միլիարդ դոլար:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է առաջիկա ամիսներին հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Նշվում է, որ հանդիպման հիմնական նպատակը կլինի միջուկային զենքի վերահսկման վերաբերյալ համաձայնագրի մշակման առաջընթացի մասին հայտարարությունը: Ըստ մեկ այլ վարկածի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ղեկավարները հանդիպման ընթացքում կարող են ստորագրել «Ստրատեգիական հարձակողական սպառազինություն-3»-ի երկարաձգման բանակցությունների վերաբերյալ համաձայնագիր:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի