Արտակ Թովմասյանը հանդիպում ունեցավ Լիբանանում ՀՀ դեսպանի հետ՝ ամփոփելու համար այցի և մատուցած աջակցության արդյունքները
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած խոշոր պայթյունն անդառնալի հետևանքներ առաջացրեց տեղի բնակչության համար՝ խլելով բազմաթիվ մարդկային կյանքեր և անօթևան ու առանց եկամուտի թողնելով բազմահազար տեղացիների, այդ թվում նաև Բեյրութում բնակվող մեր հայրենակիցներին։
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամը, անմիջապես արձագանքելով ստեղծված ծանր իրավիճակին, իր աջակցությունը ցուցաբերեց լիբանանահայությանը։
Հավաքած 120 նվիրատվության արկղերը 1 տոննա քաշով ներառում են սնունդ, հագուստ և հիմնական առաջին անհրաժեշտության ապրանքներ:
Օգնությունը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ բեռնափոխադրվեց անձամբ «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի՝ բարերար Արտակ Թովմասյանի կողմից։
Աջակցությունը հանձնվել է Լիբանանի վերականգնման միասնական հանձնախմբին, որը գործում է Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա Կաթողիկոսի հովանու ներքո և ղեկավարվում է Լիբանանի հայոց թեմի առաջնորդի կողմից։ Մարմնի կազմում են լիբանանահայ համայնքի երեք հարանվանությունների ղեկավարները, երեք քաղաքական կուսակցությունների ղեկավարները և երեք բարեսիրական կուսակցությունների ղեկավարները։ Ստացված աջակցությունը բաշխվում է հավասարափաչ՝ առավելագույնս թիրախավորված և արդյունավետորեն նպատակին ծառայեցնելու համար։
Բեյրութ այցի ընթացքում Արտակ Թովմասյանը հանդիպում ունեցավ Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ՝ ամփոփելու համար այցի և մատուցած աջակցության արդյունքները։ Դեսպանն իր երախտագիտության խոսքն ուղղեց բարերարին՝ հիմնադրամի կոմից ծավալվող գործունեության և ցուցաբերած օգնության համար։
Հանդիպման շրջանակներում քննարկվեցին նաև հետագա համագործակցության հեռանկարները՝ միտված աղետալի պայթյունի պատճառած հետեվանքների վերացմանը և Լիբանանի վերականգնմանը։
Ավելի վաղ՝ մայիսի 2-ին, Թովմասյան հիմնադրամը մեկնարկեց «Միասին մենք կարող ենք» միջազգային բարեգործական համերգ-մարաթոն ավելի քան 120 միջազգային աստղերի մասնակցությամբ աշխարհի 4 մայրցամաքներից, որի նպատակն էր համաճարակային իրավիճակում անհրաժեշտ սարքավորումների միջոցով օգնել առողջապահական համակրգին փրկելու կյանքեր:
Հիմնադրամը նախատեսում է բարեգործական միջոցառման շրջանակում հատուկ բանկային հաշիվ բացել, որի միջոցով հավաքված ողջ գումարը կօգտագործվի ՝ պայթյունի հետևանքով տուժածներին օգնելու համար: Եվս մեկ անգամ ապացուցենք, որ «միասին մենք կարող ենք»:
Ամբողջ համերգը հասանելի է Youtube-ում։
«Միասին մենք կարող ենք» նախաձեռնությունը դեռ շարունակում է ընդլայնել իր սահմանները:
Դրամահավաքը, բարեգործական աճուրդը և #Twecan ֆլեշմոբը դեռ շարունակվում են:
Լրացուցիչ մանրամասները կարող եք գտնել www.tovmasyanfoundation.com կայքում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան