Ցուցարար բժիշկները հեռու են մեծամասնություն լինելուց. Բելառուսի առողջապահության նախարար
Բելառուսի առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկը բաց նամակով դիմել է ցուցարարներին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Երեկ ցույցերին միացած մարդիկ, որ ներկայանում էին ամբողջ բժշկական հանրության անունից, հրավիրվել են Առողջապահության նախարարություն... Ես դուրս եկա, որպեսզի հանդիպեմ նրանց և գոնե այդ տարբերակով նրանց հետո երկխոսություն հաստատեմ: Դժբախտաբար, ինչպես երևաց, երկխոսություն չկար, տպավորությունն այնպիսին էր, որ ցուցարարները դրա կարիքը չունեն», - ասվում է նամակում:
Կարանիկն ավելացրել է նաև, որ ինքը չի կարող նույնիսկ նկարագրել այն, ինչ կատարվում էր Առողջապահության նախարարությունում, որտեղ ցուցարար բժիշկները հեռու էին մեծամասնություն լինելուց
Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ: Հանրապետությունում ընտրատեղամասերի փակվելուց հետո սկսվել եշն զանգվածային բողոքի ակցիաներ՝ արդյունքների կեղծման դեմ: Բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանությունը և ներքին զորքերը ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ, նռնակներ և ռետինե փամփուշտներ:
Ավելի ուշ խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններում գործադուլներ են սկսվել, աշխատակիցները պահանջել են նոր ընտրություններ անցկացնել և դադարեցրել բռնությունները ցույցերի մասնակիցներին նկատմամբ: Ընդդիմության բոլոր թեկնածուների շտաբները հայտարարել են, որ չեն ընդունում ընտրությունների պաշտոնական արդյունքները:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի շաքարի գործարանների աշխատակիցները դուրս են եկել համերաշխության երթերի
- ՄԱԿ-ը Բելառուսի իշխանություններին և ցուցարարներին երկխոսելու կոչ է անում
- Օգոստոսի 19-ին ԵՄ առաջնորդները կքննարկեն Բելառուսի հարցը
- Մեծ Բրիտանիան չի ընդունում Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները
- Բելառուսի կառավարությունը վայր է դրել լիազորությունները