Բելառուսի շաքարի գործարանների աշխատակիցները դուրս են եկել համերաշխության երթերի
Երեքշաբթի Բելառուսի շաքար արտադրող գործարանների աշխատակիցները դուրս են եկել համերաշխության հավաքների: tut.by պորտալի տեղեկատվությունը փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Ժաբինկա, Սլուցք և Գորոդե քաղաքների շաքարի գործարանների աշխատակիցներն այսօր մասնակցել են համերաշխության ակցիային: Գորոդե քաղաքի շաքարի գործարանի աշխատողները գործադուլ են հայտարարել»,- հայտնում է պորտալը:
Ժաբինկա քաղաքի շաքարի գործարանի աշխատակիցներին միացել են նաև տեղի անասնակերի գործարանի աշխատակիցները և քաղաքի այլ բնակիչներ:
Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել էին նախագահական ընտրություններ: Պաշտոնական արդյունքների համաձայն, ընտրություններում հաղթել է գործող նախագահ Լուկաշենկոն, որ պաշտոնավարում է 1994 թվականից: Ընտրությունների արդյունքների հրապարակումը զանգվածային բողոքների պատճառ դարձավ, որոնք շարունակվում են մինչ օրս:
Օգոստոսի 13-ին սկսվեցին խաղաղ բողոքի ցույցեր բելառուսական արդյունաբերական ձեռնարկություններում, իսկ օգոստոսի 17-ին կազմակերպվեցին գործադուլներ: Ամբողջ երկրում հավաքներ են անցկացվում ընդդեմ բռնության և հանուն նոր ընտրությունների:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին