«Ժողովուրդ». Երևանքի քաղաքապետարանը ուղևորափոխադրող ընկերություններին որպես աջակցություն գումար է փոխանցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը որպես աջակցություն 5 մլն 982 հազար դրամ հատկացրել է «Երևանտրանս» ընկերությանը՝ Հայաստանում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում: Ինչպես հայտնի է՝ այս տարվա ապրիլի 1-ին դադարեցվել էր հանրային տրանսպորտի գործունեությունը և այն վերաբացվել էր միայն մեկ ու կես ամիս անց՝ մայիսի 15-ին՝ անվտանգության որոշակի կանոններով, այդ թվում կանգնած ուղևորներ տեղափոխելու արգելքով: Եվ ահա, երբ հայտնի դարձավ, որ տրանսպորտային միջոցները պետք է նաև ախտահանվեն, ուղևորափոխադրող ընկերությունները դժգոհեցին, թե չեն կարող այդքան գումար հատկացնել՝ յուրաքանչյուր օր դրանք ախտահանելու համար: Եվ այս որոշումը նպատակ ունի փոխհատուցել նրանց վնասները:
«Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ մոտ 6 մլն դրամ է կազմել ուղևորափոխադրամիջոցների հուլիս ամսվա աշխատահանման աշխատանքները: Բացի այս, մեկ այլ որոշմամբ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին քաղաքապետարանի կողմից հատկացվել է 62 մլն դրամ` Հայաստանում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում՝ կատարված և չվճարված ծախսերի փոխհատուցման նպատակով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի