Մեզ համար օրենք գոյություն չունի, մենք պաշտպանում ենք Նիկոլ Փաշինյանին․ Իսագուլյանին բերման ենթարկած ոստիկան
«Մենք ուղիղ եթերում էինք, օրենքի որևէ դրույթ չէիք խախտել և դա փաստ է, որովհետև այն ինչ տեղի է ունեցել՝ ինձ բերման ենթարկելու հետ կապված, ամբողջովին արձանագրված է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է երեկ՝ ուշ երեկոյան, բերման ենթարկված քաղաքական, հասարակական գործիչ Գառնիկ Իսագուլյանը,- ինձ մոտենում են ոստիկաններ ու փաստաթուղթ են պահանջում։ Ես էլ պահանջում եմ, որ իրենք ներկայանան, ցույց եմ տալիս դիմակը, որ մոտս էր, ասում եմ, որ ծխում եմ, ինձ ասում են, թե սիգարետս կպցրած չի։ Ասում եմ՝ իսկ սիգարետը միայն կպցրա՞ծ է նշանակում, որ մարդը ծխում է։ Մի խոսքով փաստաթուղթ ուզեցին, ներկայացրի, կողքին կանգնած ոստիկաններից մեկը մոտենում, ասում է՝ հրաման կա, որ իրեն բերման ենթարկենք։ Ինձ բերման են ենթարկում Կենտրոնականի ոստիկանական բաժանմունք, որտեղ, պետք է ասեմ, Կենտրոնի ոստիկանապետի գլխավորությամբ բոլորն իրենց շատ կիրթ են պահել»։
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը նկատում է՝ իրեն շատ է մտահոգել հատուկ նշանակության ջոկատայինների պահվածքը.«Տեղում ակնհայտ սուտ ցուցմունք են տալիս, որն, ի դեպ, ապացուցվելու է դատարանում։ Ասում եմ՝ երիտասարդ տղա ես, ակնհայտ սուտ ցուցմունք մի տուր, թե իբր ես դիմադրություն եմ ցուցաբերել, որովհետև ամբողջը տեսագրված է։ Այդ տղան գրի էր առնում այն, ինչ իրեն թելադրում էին և իմ հորդորներին պատասխանում էր, թե իրեն ոչինչ չի հետաքրքրում։ Ոստիկանական բաժանմունքում, ավելի քան 20 ոստիկանի ներկայությամբ նրան հարց եմ տալիս՝ տղա ջան, դու ի՞նչ ես պաշտպանում՝ օրե՞նքը, որովհետև դու ինձ բերման պետք է ենթարկես՝ օրենքի համաձայն, ինձ բառացի պատասխանում է՝ մեզ համար օրենք գոյություն չունի, մենք պաշտպանում ենք Նիկոլ Փաշինյանին։ Ոստիկանը սա ասում է, կրկնում եմ, ամբողջ բաժնի ներկայությամբ։ Ամենազավեշտալին այստեղ այն էր, որ նույն ոստիկանն ինձ ասում է՝ մենք ձեզ դեռ հարգանքով ենք մոտեցել, որովհետև մեզ հրամայված էր ձեզ գետնին պառկեցնել, բայց մենք դա չենք արել ու դրա համար հնարավոր է ինձ նույնիսկ պատժեն...Պատկերացնո՞ւմ եք՝ սա ասում է ոստիկանական համակարգի հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցը, սա ուղղակի աբսուրդ է, որ որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում»։
«Փաստինֆո»-ի հարցին՝ ինչո՞վ է զրուցակիցը մեկնաբանում տեղի ունացածը Գառնիկ Իսագուլյանը պատասխանում է՝ ինչպե՞ս կարելի է բացատրել, եթե բոլորի աչքի առաջ հեռակապով իրար հետ խոսում են ու նույնիսկ չեն էլ ֆայմում մի քիչ իջեցնել ձայնը, որ գոնե կողքից իրենց երկխոսությունները լսելի չլինեն, երբ մեկը մյուսին ասում է՝ հատուկ նշանակության ջոկատի հրամանատարը ցուցում է տվել, ու իմ նկարն էլ ուղարկել է իրենց, ասելով, որ անպայման հենց այս մարդուն բերման կենթարկեք.«Պարզ է, որ ես ամենախիստ քննադատներից մեկն եմ թե՛ Նիկոլի, թե՛ ցավոք սրտի՝ այսօրվա իրավապահ համակարգի, ովքեր փոխանակ օրենքը պաշտպանեն, չէն էլ թաքցնում ու բոլորի ներկայությամբ հայտարարում են, որ իրենց համար օրենք գոյություն չունի, կա միայն Նիկոլ»։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի