Լուկաշենկոն մոտ 300 ուժայինների պարգևատրել է «Անբասիր ծառայության համար» մեդալներով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իրավապահ մարմինների մեծ թվով ներկայացուցիչների պարգևատրել է երեք աստիճանների «Անբասիր ծառայության համար» մեդալներով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Բելառուսի նախագահի համապատասխան հրամանագիրը երեքշաբթի օրը հրապարակվել է ազգային իրավական պորտալում:
Օգոստոսի 13-ին ստորագրված Լուկաշենկայի որոշմամբ պարգևատրվել է ավելի քան 300 մարդ: «Անբասիր ծառայության համար I աստիճանի» մեդալով պարգևատրվածների թվում է ՆԳՆ ներքին զորքերի հրամանատարի տեղակալ Խազալբեկ Աթաբեկովը:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահի ընտրությունները տեղի են ունեցել օգոստոսի 9-ին: Ըստ ԿԸՀ վերջնական տվյալների, Լուկաշենկոն ստացել է ձայների 80.10% -ը: Երկրորդ տեղը 10,12% -ով զբաղեցրել է նրա հիմնական մրցակիցը՝ Սվետլանա Տիխանովսկայան, որը չի ճանաչել ընտրությունների արդյունքները: Քվեարկության նախնական արդյունքների ամփոփումից անմիջապես հետո Բելառուսի մի շարք քաղաքներում սկսվեցին զանգվածային բողոքի ցույցեր, որոնք վերածվեցին իրավապահների հետ բախումների: Հավաքները շարունակվում են արդեն մեկ շաբաթ, ըստ ՆԳՆ-ի տվյալների՝ ձերբակալվել է մի քանի հազար մարդ, վիրավորվել են տասնյակ ոստիկաններ և ցուցարարներ:
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ը Բելառուսի իշխանություններին և ցուցարարներին երկխոսելու կոչ է անում
- Օգոստոսի 19-ին ԵՄ առաջնորդները կքննարկեն Բելառուսի հարցը
- Մեծ Բրիտանիան չի ընդունում Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները
- Բելառուսում ՕՄՕՆ-ականների կողմից ծեծված 16-ամյա ցուցարարը գիտակցության է եկել
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի