«Կամքը» կնախաձեռնի ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի պայքար, եթե իրենց պահանջը չբավարարվի
Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունն անթույլատրելի է համարում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տարվող ապազգային գործողությունները:
«Ուստի «ԿԱՄՔ»-ը առաջարկում է նախարար Արայիկ Հարությունյանին` մինչև սույն թվականի օգոստոսի 23-ը, ժամը 23:00-ը, մեկնարկել Հայաստանի Հանրապետության կրթության հայեցակարգային հստակ բարեփոխումներ:
Այս առիթով` հորդորում ենք անհապաղ կազմակերպել հանրային լսումներ, հրապարակային քննարկումներ հայեցի դաստիարակության, հայոց լեզվի և հայոց պատմության, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու պատմության դասավանդման մասնագետների և բուհերի ուսանողների հետ:
Եթե նշված ժամկետում նախարարը չբավարարի մեր պահանջը, մենք պատրաստվում ենք նախաձեռնել նրա հրաժարականի պահանջի անժամկետ պայքար, որի հնարավոր բոլոր հետևանքների ողջ պասխանատվությունն ընկնում է ՀՀ Կառավարության խղճի վրա»,- նշված է նախաձեռնության հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- «Կամք»-ը ԱԺ-ից պահանջում է օրակարգից հանել Լանզարոտի կոնվենցիան
- «Կամք»-ը Պարետից պահանջում է պատժել ճգնաժամի շեմին հայտնված՝ ժողովրդին թալանած մեղավորներին
- «Կամք»-ը մանրամասնում է՝ ինչո՞ւ պետք է բոյկոտել հանրաքվեն
- Հակաստամբուլյան «Կամքը» հասավ Էջմիածին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան