ՄԱԿ-ը Բելառուսի իշխանություններին և ցուցարարներին երկխոսելու կոչ է անում
ՄԱԿ-ը հետևում է Բելառուսում տիրող իրավիճակին, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դուջարիկը: Այս մասին գրում է interfax-ը։
Ըստ նրա, գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը, կարևորում է Բելառուսի բոլոր քաղաքացիներին քաղաքացիական և քաղաքական իրավունքների իրականացման հնարավորության ընձեռումը, իշխանություններին կոչ է անում ցույցերին վերաբերվել զսպվածությամբ:
«Մենք շատ լավ տեղյակ ենք այս երկրում տեղի ունեցող ցույցերի և իրադարձությունների մասին: Գլխավոր քարտուղարը կարծում է, որ մարդկանց դժգոհությունները պետք է լսել, և որ բռնաճնշումները չպետք է լինեն դրա պատասխանը»,- ասել է Դուջարիկը՝ հավելելով, որ պետք է ուսումնասիրվեն կալանավորված անձանց նկատմամբ կոշտ վերաբերմունքի փաստերը:
Նա նաև նշել է, որ գլխավոր քարտուղարը կոչ է անում բելառուսներին լուծել ընտրություններից հետո ծագած խնդիրները երկխոսության և երկրում խաղաղություն պահպանելու միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին